-
25.09.2024|
22:16
Մի պահ պատկերացրեք, թե ինչպես է որևէ իրական կամ սարքովի ընդդիմադիր Էրդողանի գիրքը գորովանքով սեղմել կրծքին ու երանությամբ ժպտում։
-
25.09.2024|
21:14
30-35 տարիների ընթացքում Արցախը հայության որոշ սեգմենտներին մեծ գումարներ էր բերում: Հարյուրավոր, միգուցե հազարավոր անձինք հարստացան Արցախի «հաշվին»: Դրանք գեներալներն են, քաղաքական և հասարակական գործիչները:
-
25.09.2024|
20:22
Նախօրեին, երեկոյան ուշ ժամի գրառումս, թե կառավարությունը ստում է, որ Փաշինյանը հանդիպել է Էրդողանին ուներ պարզ մի քանի հիմնավորում՝
*Կայացել է ոչ թե հանդիպում, այլ ՄԱԿ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցող Փաշինյանը գնացել է Թուրքական տուն կոչվող երկնաքեր, որտեղ
տեղակայված են նաեւ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունն ու Նյու Յորքում գլխավոր հյուպատոսարանը։
-
25.09.2024|
19:08
Անձրևն ամպախառն կամաց-կամաց մաղում էր։
-
25.09.2024|
15:02
1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։
-
25.09.2024|
14:21
Դիտմամբ չեմ տեղադրում շատերիս զայրույթը հարուցած նկարը (թեպետ, որպես օրինակ, շատ խոսուն է), քանզի ամեն անգամ տեսնելիս, ավելի ու ավելի եմ զայրանում, որ մենք բոլորս դեռ հանդուրժում ենք այս ամենը։
-
25.09.2024|
13:18
Մեր ազգը երբեք այսքան պառակտված չի եղել, որքան հիմա։ Աճող հակասությունների և շարունակվող պառակտումների մեջ մենք տեսնում ենք, որ մեր աչքի առաջ խորտակվում են միասնության վերջին հույսերը՝ վերջնականապես խարխլելով մեր պետականության հիմքերը: Սրբազան պայքարի նկատմամբ անվստահությունը և դրա ֆոնին քաղաքական կրքերն ու սրված սոցիալական լարվածությունը վկայում են մտահոգ փոքրամասնության և անտարբեր մեծամասնության միջև խորացող անջրպետի մասին, իսկ դրա հետ մեկտեղ քաղաքական իշխանության և դրա միանձնյա դերակատարի նկատմամբ ջախջախված վստահությունն ու ձևավորված ատելությունը ստեղծում են հանրային քաոսի պատկեր, որտեղ պառակտվածությունը վերից վար է և՝ ձախից աջ:
-
25.09.2024|
12:52
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շուրջ 2 շաբաթ առաջ հենց այնպես չէր զգուշացնում, որ Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է… Նշելով, որ միաժամանակ աճում է դիմակայությունն Իսրայելի և Իրանի միջև, նա կոչ էր արել թույլ չտալ տարածաշրջանային պատերազմ: Այդ թեմայով սեպտեմբերի 10- ին հրապարակված մեր հոդվածում նշել էինք նաև, որ եթե սկսվեց այդ պատերազմը, Ադրբեջանը դժվար թե չօգտվի այդ առիթից՝ Հայաստանի վրա հարձակվելու համար:
-
25.09.2024|
12:24
Հայկական իմաստությունն ասում է` ձեռքի մատներն առանձին-առանձին որքան էլ ուժեղ և իմաստուն լինեն, դրանք շատ հեշտ է մեկ-մեկ կոտրել: Մինչդեռ բռունցքված` նրանք միասին հզոր են ու անհաղթ: Նույնիսկ նորածնի փոքրիկ բռունցքը դժվար է բացել ու մատները բաժանել իրարից:
-
25.09.2024|
11:48
Սեպտեմբերի 20-ին լրացավ Վազգեն Ա Վեհափառի ծննդյան 116-ամյակը: Իր գահակալության տարիներին նա հայրական հոգատարությամբ աջակից եղավ, սատար կանգնեց մեր մշակույթի գործիչներին. ճարտարապետ, նկարիչ Բաղդասար Արզումանյանին, վարպետ ոսկերիչ Ժիրայր Չուլոյանին, Առնո Բաբաջանյանին, Գրիգոր Խանջյանին, Լուսինե Զաքրյանին և շատ-շատերին: